Ադրբեջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ․ կան զոհեր
30/11/2021 12:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, Times․am: Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքներ կատարելու ժամանակ։ Ուղղաթիռը կործանվել է Գարահեյբաթի ավիացոն վարժարանում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից և Գլխավոր դատախազությունից։
Ավիավթարի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Տեղի ունեցածի կապակցությամբ սահմանապահ ծառայության և դատախազության կողմից կատարվում է հետաքննություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում