«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ «Պահեստազորի սպաների» շարժումը դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալության կապակցությամբ, ասված է շարժման հայտարարության մեջ։

«Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։ Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ հերթական հայրենավեր մարդուն և քաղաքացուն, հրամանատար՝ Աշոտ Մինասյանին։

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել, ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում