Սեպտեմբերի 27-ը` Հիշատակի օր․ Կառավարության նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով

Սեպտեմբերի 27-ը` Հիշատակի օր․ Կառավարության նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ Սեպտեմբերի 27-ը` Հիշատակի օր. «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության նախագիծն ուղարկվելու է Ազգային ժողով․ տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա), Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմն ըստ պաշտոնական տեղեկությունների տվեց շուրջ 4000 զոհ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում