Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան

Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը և հավելել.

««Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել, այդ արյունը չի մոռացվելու, այն նզովք է դառնալու մեզ համար և բոլոր նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ կամ դատարկ բնակավայր, այդ դատարկ բնակավայրում մեր արյունն է հեղված և մեր տունն է կառուցված»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում