Կապի մեջ ենք 2 կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպան
03/12/2021 14:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, հայտարարել է, որ կապի մեջ են 2 կողմերի հետ, և որ քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։
«Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական խնդիրները»,- ասել է դեսպանը և հայտարարել, որ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում