AM | RU
USD
EUR
RUB

Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, Times․am: Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն էր, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով 2013 թվականից մեկնարկեց անվճար բիզնես դասընթացների շարք:

Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 105 բիզնես դասընթաց, որին մասնակցել է 820 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 1480 անձ։

Այս տարի բանկի կողմից անցկացվել է 15 դասընթաց, որին մասնակցել է 160-ից ավելի փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 260 անձ: Բիզնեսն ավելի արդյունավետ կառավարելու համար դասընթացների մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ տարբեր ուղղություններով՝ դրամական հոսքերի կառավարումից սկսած մինչև ֆինանսական որոշումների կայացում, գործնական ու թվային մարքեթինգ, ծախսերի վերահսկողություն, հյուրատնային անձնակազմի մոտիվացում և պահպանում, հոգատարություն հյուրերի հանդեպ և այլն:

Կազմակերպվող բիզնես դասընթացների շրջանակում մշտապես բանկի ուշադրության կենտրոնում են նաև մարզերը: 2013թ․-ից մինչ օրս մարզերում իրականացվել է 22 դասընթաց, որին մասնակցել է 184 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 276 անձ։ 2021թ.-ին բիզնես դասընթացներ են անցկացվել Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում, որոնց մասնակցել է շուրջ 40 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող ավելի քան 50 անձ:

«Ակբա բանկը Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման համար շուրջ 8 տարի կազմակերպում և անցկացնում է անվճար բիզնես դասընթացներ: Սկզբում այս դասընթացներին հնարավորություն ունեին մասնակցել միայն բանկի հաճախորդ ՓՄՁ-ների ղեկավարներն ու որոշում կայացնող անձինք, բայց կարճ ժամանակ անց դասընթացները հասանելի դարձան նաև Հայաստանում գործող բոլոր ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, քանի որ մենք նպատակ ունենք մեր գիտելիքներով ու փորձով աջակցելու մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Ակբա բանկի կողմից իրականացվող անվճար բիզնես դասընթացները կանցկացվեն նաև հաջորդ տարի:

Առաջիկա դասընթացը կկայանա արդեն 2022 թվականի հունվարին:

Փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են նամակ գրել [email protected] էլ. հասցեին կամ գրանցվել sme.acba.am կայքում։

Ակբա բանկն առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, որ ՓՄՁ-ների զարգացման համար պարբերաբար կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ:

Բիզնես դասընթացները իրականացվում են 12 թեմաներով.

1. Բիզնես ցիկլեր և ԱՆՊ կառավարում
2. Բիզնեսի զարգացում անկայունության պայմաններում
3. Գործնական մարքեթինգ
4. Թվային մարքեթինգ
5. Դրամական հոսքերի կառավարում
6. Ծախսերի վերահսկողություն
7. Շրջանառու կապիտալի ավելացում
8. Ֆինանսական որոշումների կայացում
9. Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում
10. Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ
11. Հյուրատնային ծառայությունների վաճառք
12. Հոգատարություն հյուրերի հանդեպ

Լրահոս
Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում. «Ժողովուրդ» Հայաստանում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ Հունաստանը լուսավորված է հայոց եռագույնով ՔՊ-ական պատգամավորները Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին «Դուխով» տղերքի և գյուղապետերի միջոցով չպետք է սահմանը պաշտպանվի, դա պետության ֆունկցիան է ԱՄՆ-ն շարժական հոսպիտալի համար նախատեսված բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար «Բարսելոնան» Գավիի հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակիցներ «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման մասին Հայաստանում հեղուկ գազը կթանկանա․ պատգամավոր Լաչինի միջանցքով այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովա Թուրքիան Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել է նաև Հայաստանին 25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին Ոստիկանապետի ընտանիքին պատկանող մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում․ Արտակ Դավթյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր ստրուկները․ ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը․ «Հրապարակ» Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ» Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը Հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի, որ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում Ձեզ կրկին փորձում են խաբել․ Կարեն Ճշմարիտյան Այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների ՀԾԿՀ-ն ընդունել է գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ՌԴ-ին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել Անձնական նկատառումներով որոշել եմ դադարեցնել լիազորությունս․ Յոլյան Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ Հնարավոր է, որ հանրությունը խնդիր ունի ընդդիմության առաջնորդների հետ, չեն վստահում, չեն սիրում. Վանեցյան Բաքուն Պապի միջնորդությունն է ակնկալում Երևանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում Արցախում ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցիների՝ բնակարանները գնելու առաջարկին Պնդումը, որ Մանվել Գրիգորյանի գույքը ենթակա է բռնագանձման, դատախազության կողմից ճնշում է Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանն ու Թուրքիան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan