AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, Times․am: Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Բերկրառատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան Հայրն օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Ցնծում են այսօր Հայոց Եկեղեցին և նրա ուխտապահ ժողովուրդը, քանզի նշում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը, որոնք Քրիստոսի սիրո վարդապետության սերմերը ցանեցին դրախտավայր Հայաստանում, քրիստոնեությունը դարձավ «մաշկի գույն», իսկ դարերի բովում հայը միշտ վերահաստատեց Ս. Պողոս առաքյալի խոսքերը.«Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը» (Հռոմ. Ը. 35):

Այս օրը մեզ համար վերանորոգության, վերաքրիստոնեացման և մշտապես ուղղափառ դավանանքի խոստովանության օրն է։ Ճիշտ է, ժամանակներն ու արժեքները փոխվել են, բայց անխախտ են մնացել Տիրոջից փոխանցված ճշմարիտ հավատքը, հավատարմությունն Աստծու և մեր նախնիների դավանած արժեքների հանդեպ։ Ուստի այսօր եկել ենք նաև սուրբ առաքյալների բարեխոսությունը հայցելու Տիրոջ մոտ, մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինքնաճանաչվելու և առավել զորանալու՝ ուխտելով, որ անաղարտ կպահենք ուղղադավանությունը, հավատարիմ կլինենք մեր հայրերի և վարդապետների թողած հարուստ ժառանգությանն ու բարոյական արժեքներին և երբեք չենք լքի այն հողը, որ ոռոգվել և պտղաբեր է դարձել մեր առաքյալների ու նախնիների թափած թանկագին արյամբ»։

Ներկայացնելով առաքյալների նահատակության պատմությունը՝ Հայր Զաքարիան հաստատեց, որ այն համակ սեր է Տիրոջ և հայ ազգի հանդեպ և նրանց ոտնակոխ վայրերը սրբատեղիներ են դարձել հայության համար՝ հավատքի մեջ հաստատվելու և անկորնչելի հույսով ապրելու համար։

Իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբն օրվա խորհրդի լույսի ներքո անդրադարձավ նաև հայրենիքի գաղափարին՝ մասնավորապես ընդգծելով. «Աստծուց մեզ տրված մեր հայրենիքը սրբազան և նվիրական է, քանզի այս հողի վրա են իրենց արյունը թափել Քրիստոսի առաքյալներն ու մեր քաջ նախնիները։ Այն այլևս հող չէ սովորական իմաստով, այլ Հայրենիք, որի առաջ ամենքս ունենք մեր պատասխանատվությունն ու պարտականությունները։ Հայրենի հողը գուրգուրանքի և սիրո կարիք ունի, բայց առավել ևս՝ այդ հողի վրա ապրելու և արարելու անհագ ցանկություն և կամք»:

Վերջում Հայր Զաքարիան հորդորեց հավատացյալներին հայցել Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի առաքելական հավատքը զորացնի ու պահպանի ամենքին, իսկ այսօր դուրս բերված Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել և պահպանել Հայոց աշխարհը:
Սուրբ Պատարագի ավարտին Մուշեղ Սրբազանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Լրահոս
Կ. Տեր-Նակալյանը հեռանում է Blognews.am-ից Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ․ ես այդ ժամանակ եմ դրա մասին իմացել Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան․ տեսանյութ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում և Արևելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշխման հնարավորությունը Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է Նախագահի հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր․ Վանեցյան Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով այն կանխելու Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ Օտարերկրյա ներդրողների իրավունքների շարունակական խախտումները. Անսուր Ինվեստ Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենքի առաջին խմբաքանակը Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների սահմանափակումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan