AM | RU
USD
EUR
RUB

Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, հայտնում են ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2004թ.-ից մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2012թ. նոյեմբերը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները:

Վերջինս Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, տարբեր չափերով և նպատակային նշանակության հողամասերն օտարել է քաղաքացիների և իրավաբանական անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված բարեգործական հիմնադրամին, վերջինի կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, մորաքրոջ որդուն, ընկերոջ որդուն, ինչպես նաև Ստեփանավան համայնքի ավագանու անդամի կողմից ղեկավարած ԲԲ ընկերությանը՝ այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Համայնքը զրկվել է չմասնավորեցվող հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելուց, իսկ պետական սեփականության, «Անտառային» նպատակային նշանակության հողամասն ապօրինի կերպով ձևակերպվել է որպես մասնավոր սեփականություն, որի արդյունքում այդ հողամասը ձեռք բերողն այն անարգել տնօրինելու իրական հնարավորություն է ստացել:

Այնուհետև Ստեփանավանի նախկին քաղաքապետը, վերը նշված հանցավոր արարքների արդյունքում վերոնշյալ բարեգործական հիմնադրամի, ՍՊ ընկերության, ինչպես նաև իր մորաքրոջ որդու անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված՝ Ստեփանավան քաղաքի վարչական սահմանում գտնվող հողամասերի իրական բնույթը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2014 և 2017թթ. օտարման միջոցով նշված հողամասերը փոխանցել է իր որդիներին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ստեփանավանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2021թ. նոյեմբերի 1-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Վերջինիս կողմից քննությունից թաքնվելու հիմքով 2021թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2021թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Կ. Տեր-Նակալյանը հեռանում է Blognews.am-ից Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով է բերման ենթարկվել․ ոստիկանություն Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ․ ես այդ ժամանակ եմ դրա մասին իմացել Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում Դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը Զելենսկին Ուկրաինայի հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան․ տեսանյութ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Ավստրալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիվանագետներին տարհանում են Ուկրաինայից ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանատան աշխատակիցներին Նախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում և Արևելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշխման հնարավորությունը Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է Նախագահի հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր․ Վանեցյան Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Արմեն Սարգսյանի հրաժարականը Ռուսաստանի համար նշանակություն չունի ՀՀ նախագահի լիազորությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը Իրավիճակի բարդ լինելը հաստատվում է նաև ՀՀ նախագահի հրաժարականով Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ նա հանդես է եկել հայտարարությամբ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով այն կանխելու Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ Օտարերկրյա ներդրողների իրավունքների շարունակական խախտումները. Անսուր Ինվեստ Ադրբեջանի նավթային ընկերությունը մտադրություն չունի գնել Սուրենավանի բիտումի գործարանը Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է զենքի առաջին խմբաքանակը Բզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ Զաքարյան Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների սահմանափակումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan