Արմավիրում ՔՊ-ն ստացել է ձայների 91%-ը

Արմավիրում ՔՊ-ն ստացել է ձայների 91%-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Արմավիրի գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Արմավիրում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրության միակ մասնակիցը։

«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները:

8368 կողմ, 577 դեմ, 267 անվավեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում