Արցախի ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է զոհվել

Արցախի ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում