ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում և չի ճանաչում «կարմիր գծեր»

ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում և չի ճանաչում «կարմիր գծեր»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում և չի ճանաչում «կարմիր գծեր»: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ագրեսիվ պահվածք: Տեսնում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հռետորաբանությունը, տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը: Դրանք բոլորը խոսում են այն մասին, որ չեն ընդունում որևէ կարմիր գիծ, խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն կանի այն ինչ ցանկանում է: Դա մեզ դուր չի գալիս: Մենք անում ենք այնպես, որ ապահովագրենք մեր շահերը»,-ասել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում