Օլաֆ Շոլցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր

Օլաֆ Շոլցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին ընտրեցին նոր կանցլեր: Դեկտեմբերի 8-ին հեռարձակումը տրվում Է Բունդեսթագի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շոլցն ստացել Է 395 ձայն:

Այժմ նա կմեկնի Բելվյու նախագահական պալատ. Սահմանադրության համաձայն հենց պետության ղեկավարն Է նշանակում նոր կանցլերին: Նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո Շոլցը կվերադառնա խորհրդարան, որտեղ երդում կտա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում