Եվրոպայում գազի գինը բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 150 դոլարից

Եվրոպայում գազի գինը բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 150 դոլարից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Եվրոպայում գաի գինը դեկտեմբերի 8-ին կայացած բորսայական սակարկությունների սկզբում բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 150 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 155 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում Է ավելի քան 3 տոկոս: Ավելի վաղ «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել Է, որ մայր ընկերությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարի շրջանում կայուն չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում