ՆԱՏՕ-ի ռազմական ավիացիան՝ Սև ծովի երկնքում

ՆԱՏՕ-ի ռազմական ավիացիան՝ Սև ծովի երկնքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Ներկա պահին Սև ծովի երկնքում կարող են գտնվել ՆԱՏՕ-ի կործանիչները։ Այս մասին հայտնում է «Военный обозреватель» տելեգրամ ալիքը։

Աղբյուրի տվյալներով, տարածաշրջանում նկատվել են միանգամից երեք ամերիկյան ինքնաթիռներ, հակածովային P-8A Poseidon-ը, ռադիոէլեկտրոնային հետախուզական RC-135V Rivet Joint-ը և KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռը։ Վերջինիս առկայությունը լուրջ հիմք է տալիս կասկածելու ՆԱՏՕ-ի կործանիչների ներկայության մասին։

Դեկտեմբերի 3-ին ռուսական Су-27 և Су-30 կործանիչները տագնապով օդ էին բարձրացել, որպեսզի թույլ չտային ամերիկյան հետախուզական ինքնաթիռների կողմից Սև ծովում ՌԴ պետական սահմանների խախտումը։ Հայտնաբերվել էր, որ ՌԴ սահմաններին են մոտենում ստրատեգիական RC-135 և հետախուզական CL-600 «Артемис» ինքնաթիռները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում