AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ-ի հետ սկանդալից հետո Ալեն Սիմոնյանի հրաժարականը միակ տրամաբանական քայլն էր, գերիների մասին ձևակերպումները՝ վերջին կաթիլը

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: «Այլընտրանքային նախագծեր» խումբը հանդես է եկել «Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը» վերտառությամբ հոդվածով:

Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը

Ընդդիմությունը սկսել է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը դրանից չի շահի։ ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական պրոցես։

Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմաններում Ալեն Սիմոնյանը Միկոնոսի կադրերից հետո հրաժարական կտար. չի կարող թարմ Եռաբլուրի և գրեթե ամենօրյա զոհերի ֆոնին ԱԺ նախագահն այդպես ինքնամոռաց թռվռալ. և սա չի կարող ունենալ հակափաստարկ։ Սա ուղիղ վիրավորանք է հասարակությանը։

Անզգույշ և չմտածված ձևակերպումների արդյունքում Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալից հետո՝ հրաժարականը միակ տրամաբանական քայլն էր։ Գերիների թեմայով արված ձևակերպումները կարելի է համարել վերջին կաթիլը, թեև դրանից առաջ բոլոր «կաթիլները» բավարար էին հրաժարականի համար։

Ալեն Սիմոնյանը հրաժարական չի տալիս. դա փաստ է։ Փաստ է նաև այն, Նիկոլը չի կարող նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչո՞ւ պետք է Ալենը հրաժարական տա անզգույշ ձևակերպումների կամ դիսկոտեկներում թռվռալու համար, եթե Նիկոլը հրաժարական չի տալիս պատերազմի, Արցախ կորցնելու, Հայաստանը երեք տարում այս վիճակին հասցնելու համար։

Քանի Նիկոլը իշխանության է, ցանկացած պաշտոնյա ունի հրաժարական չտալու բարոյական լեգիտիմ իրավունք։ Ի՞նչ պետք է ավելին արած լինի որևէ պաշտոնյա, քան արել է Նիկոլը։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այդպես մտածելու իրավունք ունի նաև ԱԺ նախագահը։

Բայց կա նաև հարցի մյուս տեսանկյունը, որը թույլ է տալիս հասկանալ, թե ո՞վ է իրականում «հակաալենական արշավի» նախաձեռնողը։

Երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ, կար տեսակետ, որ նա կդառնա ԱԺ նախագահ, և ոչ թե՝ Նիկոլի գլխավոր թիկնապահը ԱԺ-ում։ Սրանք լրիվ տարբեր կարգավիճակներ են, և մի կողմից անձնական ընտրության հարց է, մյուս կողմից՝ դիմադրողականության, քանի որ Նիկոլն ամեն ինչ անելու էր, որ Ալեն Սիմոնյանը չկայանա որպես ինքնուրույն գործիչ։

Ակնհայտ է, որ սա խիստ ժամանակավոր ԱԺ է, ժամանակավոր իշխանություն, դժվար հաշվարկելի սցենարներով։ Նման անկայունության փուլերում շատ կարևոր են իշխանության ներսում ինքնուրույնություն վաստակած դեմքերի կայացումը։ Սա ձեռնտու է բոլորին, բացի մեկ հոգուց։ Ալեն Սիմոնյանը, ընտրելով Նիկոլի թիկնապահի կարգավիճակը, ինքն էլ հենց նախաձեռնեց իր հրաժարականի գործընթացը։ Թիկնապահ պետք էր միայն Նիկոլին, իսկ իր գինն իմացող ԱԺ նախագահ՝ բոլորին։ Մարդիկ իրենց ընտրության պատճառով են հայտնվում բարդ իրավիճակներում։

Ինչո՞ւ միայն Ալեն Սիմոնյանը. Մուղամապետության հերոսները. Արդարադատության դհոլը

Դատախազների քեֆի կադրերը պետական և մարդկային այլանդակության մասին են։ Բայց դրա առանցքը այլ տեղում է. ի վերջո դատախազությունը իր մասնագիտական տապալումներով արել է շատ ավելի վատ բաներ, քան՝ դհոլ նվագելը՝ նույնիսկ ամենօրյա զոհերի և վշտի պայմաններում։

Շատ ավելի սահմռկեցուցիչ էր մուղամի հանդեպ սերը։ Հայաստանի իրավապահ էլիտան վայելում է մուղամը։ Գլխավոր դատախազն ինքնամոռաց խփում է դհոլը։ Որպեսզի Ալիևները Ղարաբաղում մուղամ չլսեին, 5 հազար տղա նահատակվեց, բայց արի ու տես, որ Երևանում կա մուղամի սիրահարների ակումբ՝ մեկը զանգվածների ամենասիրված երգիչն է, մյուս մասնակիցները՝ դատախազական համակարգի։ Ու երևի տրամաբանական է, որ մուղամի սիրահարները Երևանում պետք է դատեն Շուշին ազատագրածներին (ասել է թե՝ մուղամից ազատագրածներին)։ Այստեղ իսկապես կա անհամատեղելիության խնդիր։ Կտա՞ն արդյոք հրաժարական այդ կադրերի հերոսները։ Իհարկե՝ ոչ։ Հրաժարական տվողը վաղուց տված կլիներ։

Այդ մուղամի կատարողը Հայաստանում հարյուր հազարավոր երկրպագուներ ունի, ամենասիրված և ամենևին ոչ միակ ցանկալի կատարողն է զանգվածային քեֆերի։ Սա նաև խորքային պատճառներից է, թե ինչու է Հայաստանն այսօր այս վիճակում, թե Ալիևներն ինչու են Շուշիում մուղամ լսում, և թե 680 հազար մարդ ինչպես է ձայն տալիս պարտությանը։

Լրահոս
Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան ՈւՂԻՂ․ Ընդդիմության երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մայիսի 18-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն իրավունք չունեք մոտենալ արդարադատությանը․ Տոնոյան Փաշինյանն է հանձնել Հադրութն ու Շուշին. զոհերի հարազատները պահանջով ելույթ ունեցան հրապարակում Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․ Աննա Գրիգորյան Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն. Ժորա Արիստակեսյան․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից, և ոչ միայն նա, Խաչատուրովների ողջ ընտանիքը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021-Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան «Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին 77-ամյա կինը բազկոսկրի կոտրվածք է ստացել, ոստիկաններն են բիրտ ուժ կիրառել․ Մամիջանյան ՈւՂԻՂ․ Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը Երկրում այլևս երկիշխանություն է, մեր դրած խնդիրները կատարում ենք. Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել ՈւՂԻՂ․ Երևանում փողոցներ են փակվում, իրավիճակը լարված է Կեցցեք արժանապատիվ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելյան Բախում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև․ տեսանյութ Արմեն Աշոտյանն ու ցուցարարները բերման ենթարկվեցին բիրտ ուժի կիրառմամբ․ տեսանյութ Քաղաքացիները փակել են Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս Էստակադան․ տեսանյութ Այ համբալ, ու՞ր ես բրդում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Քաղաքացիական անհնազանդություն` Երևանի կենտրոնում ՈւՂԻՂ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Երևանում Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը Մայիսի 17-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan