Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրանքով այսօր ներկայացել է ոստիկանություն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն»,-հայտնում են ոստիկանությունից:

Սոնա Շահգելդյանի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Շահգելդյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ից մամուլում լուրեր էին շրջանավում, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ: Տեղեկությունը պաշտոնական մեկանաբանություն այդպես էլ չստացավ, եւ այսօր արդեն հաստատվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում