AM | RU
USD
EUR
RUB

Գործ ունենք ոչ օբյեկտիվ քննության հետ, բոլոր միջոցներով փորձ է արվում Տոնոյանին պահել կալանքի տակ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել նախկին ՊՆ ղեկավարի քրգործի վերաբերյալ։

«Ստացել ենք Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Վերահաստատում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, որի կապակցությամբ մանրամասն մեր առարկությունները ներկայացնելով՝ այն բողոքարկել ենք վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, և դատական նիստ է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին:

Ինչպես արդեն նշել էինք, վարույթն իրականացնող մարմինը անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն: Դրա հետ միասին մինչ օրս Դավիթ Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, և հակառակը, սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու մեր միջնորդությունը մերժվել է:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր, որոնք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում: Դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն: Դրան հակառակ, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում:

Սա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ գործ ունենք ոչ օբյեկտիվ քննության հետ, վարույթն իրականացնող մարմինը փաստերի յուրովի և երբեմն իրականությունից կտրված մեկնաբանություններով, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում է հիմնավորել Դավիթ Տոնոյանի առնչությունը մեղսագրվող արարքը և նրան պահել կալանքի տակ»,-նշված է հայտարարությունում:

Լրահոս
Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan