Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործը հարուցվել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա

Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործը հարուցվել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործը հարուցվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա, գրում է Փաստինֆո-ն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է հեռուստահաղորդման ընթացքում Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։
ՀՀ ոստիկանության բաժանմունքի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի հետ չի հանդիպել, այնքանով, որքանով իրեն հայտնի է՝ Դավիթ Խաժակյանի և Նարեկ Սամսոնյանի միջև առերեսում դեռևս չի եղել, չի բացառում, որ առաջիկայում կլինի։

Հարցին՝ արդյոք դա ծանր վիրավորանք է, Ղազինյանը պատասխանեց, որ քրեաիրավական տրամաբանությամբ՝ այս պահին բավականին խոցելի է դա ծանր վիրավորանք համարելը, որովհետև ամեն դեպքում օգտագործվել են տերմիններ, անուններ, որոնք համընկնում են հայտնի կերպարների հետ։

«Այդ կերպարների վրա հղում է արվել ընդամենը։ Քննիչը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել այս պահին՝ մեղադրանքը ձևակերպելու առումով»,- նշեց Ղազինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում