Լիբիայում զինված մարդիկ գրավել են կառավարության շենքը. «Ալ Ջամահիրիա»

Լիբիայում զինված մարդիկ գրավել են կառավարության շենքը. «Ալ Ջամահիրիա»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Դեկտեմբերի 15-ի երեկոյան Տրիպոլիում զինված մարդիկ ներխուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Ջամահիրիա» լրատվական գործակալությունը: Կառավարական շենքերի գրավումը Տրիպոլիում տեղի Է ունեցել դեկտեմբերի 24-ին Լիբիայում նշանակված նախագահական ընտրություններից ընդամենը ութ օր առաջ:

«Դեկտեմբերի 15-ի երեկոյան զինված մարդիկ Տրիպոլիում ներխուժել են Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) կենտրոնակայան եւ պաշտպանության նախարարության շենք»,-հաղորդում Է գործակալությունը՝ մանրամասնություններ չներկայացնելով, թե Տրիպոլիում գործող խմբավորումներից ում են պատկանում պետական հաստատությունները նվաճողները: Գործակալության տվյալներով՝ Լիբիայի մայրաքաղաքի մի շարք շրջաններ հոսանքազրկված են: 2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն Է:

Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ)՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում