Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարը

Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 16-ին բորսայական սակարկությունների բացմանն աճել է 0,5 տոկոսով և բարձրացել հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարից վեր, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երևանի ժամանակով 11:01-ի դրությամբ աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1 552 դոլար: Ընդ որում Երևանի ժամանակով 11:03-ին գազի գինն արդեն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1 517 դոլար: Նախորդ առևտրական օրը՝ դեկտեմբերի 15-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 447 դոլարի նշագծում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում