Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց. Նրա ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ

Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց. Նրա ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց՝ դատական նիստերի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Նարեկ Սամսոնյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը՝ Սամսոնյանի ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատարանի որոշման՝ եզրափակիչ մասով արդարադատության դրսևորում էր, հիմնավորումների մասով կան տարակարծություններ։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է նախօրեին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հատկանշական է, որ սույն հոդվածը չի սահմանում որպես պատիժ ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում