Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց։

Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանն, անդրադառնալով Ասլանյանի կալանավորմանը։

«Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։

Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»,-գրել է Վարոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում