ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հրավիրել են ԱԱԾ․ տեսանյութ

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հրավիրել են ԱԱԾ․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ միջադեպի գործով բացտրություն տալու: Վերջինս տվել է իր բացատրությունը եւ որեւէ մեկի վրա որեւէ բողոք չի ներկայացրել ԱԱԾ-ն նաեւ բացատրություն է վերցրել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանից եւ այլ պատգամավորներից:

Ի դեպ, ԱԱԾ-ն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը եւս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ:

Հավելենք, որ ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաեւ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր եղել: ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականները իշխանականների հետ փորձել էին հաշիվ մաքրել: Այս պահին ԱԱԾ-ուն նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է: Ի դեպ այսօր ԱԱԾ-ն պետքէ որոշում կայացնի կամ հարուցումէ քրեկան գործ կամ մերժումէ քրեկան գործի հարուցումը: Այս պահին դեռեւս ԱԱԾ-ում որոշում չկա:

Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն այս դեպքով կհետեւի ՀՔԾ-ի օրինակին, քրեական գործ չի հարուցի կամ էլ հարուցելու դեպքում կկարճի, ինչպես եղավ այս տարի՝ օգոստոսի 24-ին եւ 25-ին, ԱԺ դահլիճում մյուս միջադեպերի դեպքում, երբ ակնհայտ էր, ու կային բազաթիվ տեսաձայնագրություններ, թե ով ում քանի անգամ է հարվածում, բայց այդպես էլ քրեական գործ չհարուցվեց

Հետևեք մեզ նաև Telegram-ում