Նախօրեին վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են

Նախօրեին վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Ադրբեջանական գերությունից նախօրեին հայրենադարձված 10 ռազմագերիները հարցաքննվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից՝ ձեռնպահ մնալով պատասխանել, թե արդյոք նրանցից մի քանիսին տրվել է դատավարական կարգավիճակ:

«Քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են, ավելի ուշ ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա», – հայտնել են ՔԿ-ից` հայրենադարձված գերիներին հնարավոր նոր ձերբակալությունների մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան։

Հիշեցնենք, որ երեկ ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանում գերության մեջ գտնվող 10 զինծառայող է հայրենադարձվել։ Վերջիններս գերեվարվել են նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ավելի վաղ հայրենադարձված գերիներից 5-ին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել, որոնցից 4-ը` կալանավորվել են, իսկ մեկի կալանավորումը մերժվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում