Խոշոր հրդեհ «Հրազդան» ԲԿ-ում. ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի․ տեսանյութ

Խոշոր հրդեհ «Հրազդան» ԲԿ-ում. ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջները հիվանդանոցի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում