AM | RU
USD
EUR
RUB

Հարուցվել է 8 քրեական գործ՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:

Ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով 18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի և ՀՀ Վայոց Ձորի մարզերի ընտրություններին (4-ական):

Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:

Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:
8 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝

• 3 քրեական գործ հարուցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի կապակցությամբ: Դրանցից երկուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալու 2 դեպքի հետ, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի հետ:

• 2 քրեական գործ վերաբերում է ՀՀ Լոռու մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը՝ կապված Վանաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկում կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի հետ, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ մյուսը հարուցվել է Վանաձոր համայնքի ընտրությունների ընթացքում պարտքի դիմաց վերցված անձնագիրը քաղաքացուն չվերադարձնելով վերջինիս ընտրական իրավունքի իրացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

• 2 քրեական գործ առնչվում է ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ Աբովյան խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ անձին ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ, իսկ մյուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կրկին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու հետ:

• 1 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրակաշառք տալու դեպքի կապակցությամբ:

Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան:

Դատախազության մարմինների կողմից պատշաճ դատավարական ղեկավարման և հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում բոլոր դեպքերին, դրանց առնչվող անձանց արաքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Լրահոս
Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan