Ժամանակակից ռազմական հակամարտություններում հաղթում է նա, ով ոչ ստանդարտ որոշումներ է կայացնում․ Պուտին

Ժամանակակից ռազմական հակամարտություններում հաղթում է նա, ով ոչ ստանդարտ որոշումներ է կայացնում․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Ժամանակակից ռազմական հակամարտություններն օրինաչափ ընթացք չունեն: Այդ հակամարտություններում հաղթում է նա, ով ոչ ստանդարտ որոշումներ է կայացնում։ Ռուսաստանում պետք է այնպիսի կադրեր պատրաստել, որոնք կարող են նման որոշումներ ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ։

«Անկասկած, բոլոր ուղղություններով պետք է գործողությունների արդյունավետ ալգորիթմեր լինեն, բայց մենք տեսնում ենք, որ ժամանակակից ռազմական հակամարտություններն օրինաչափ ընթացք չունեն։ Դրանցում, ինչպես նախկինում էր, առանցքային դեր է կատարում հրամանատարը։ Հաղթական արդյունքի համար շատ բան է կախված նրա գիտելիքներից, փորձից, անձնական որակներից։ Եվ հաղթում է նա, ով ոչ ստանդարտ որոշումներ է կայացնում»,- ասել է Պուտինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում