Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները

Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները։

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ մարզական լրագրողների և Հայաստանի հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ

Մալխաս Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ

Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ

Էլինա Դանիելյան –շախմատ

Արթուր Դավթյան – սպորտային մարմնամարզություն

Վարազդատ Լալայան – ծանրամարտ

Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ

Գոռ Մինասյան – ծանրամարտ

Դավիթ Չալոյան – բռնցքամարտ

2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 միլիոն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում