AM | RU
USD
EUR
RUB

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ` ՀԿ/ նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության արդյունքում ստացված և ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել են ձևական օտարման գործարքներ և ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել հիշյալ ՀԿ-ի առաջին փոխնախագահ հանդիսացող, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սույն քրեական գործով մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս
Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց կոմունիկացվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan