Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում