Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50–ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել են 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda Accord մակնիշի, 24-ամյա Դավիթ Միսակյանի վարած Hyundai Elantra մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սարալանջ բարձրանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված ավտոմեքենաներին, իսկ Mercedes-ի գազաբալոնը հարվածից պոկվել ու շպրտվել է մոտ 40 մետր: Mercedes-ի վարորդին առաջինն օգնություն ցուցաբերողներից են եղել «Անվտանգ երթևեկություն» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում