AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցությունների օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց․ Թուրքիան պետք է իմանա՝ ՀՀ-ն դրանցից չի հրաժարվելու

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը հայ-թուրքական սպասվող բանակցություններում Հայաստանի անելիքների մասին։

Հայ-թուրքական հարաբերությունների բարդությունը բազմաշերտ է. մի կողմից առկա է անցյալի բեռը, մյուս կողմից՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության և կայունության մեջ ապրելու հրամայականը:

Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչ օրս մեզ համար մեծ մարտահրավեր է եղել անցյալը ներկայի և ապագայի հետ համադրելը: Հայկական կողմի մոտեցումն այն էր, որ որքան էլ անցյալի խնդիրները բարդ են, դրանք հնարավոր կլինի քննարկել, կարգավորել և լուծել միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջև հաստատվեն բնականոն հարաբերություններ, դիվանագիտական կապեր և լինեն բաց սահմաններ:

Թուրքիայի մոտեցումն այս տարիների ընթացքում եղել և շարունակում է մնալ տրամագծորեն հակառակը: Մեր հարևան երկիրը առաջարկում է կարգավորել անցյալի բոլոր խնդիրները, ստանալ իրեն բավարարող պատասխաններ ու լուծումներ և միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունները բոլոր ժամանակներում ունեցել են երկու հարթություն՝ բովանդակային և գործընթացային: Բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել և մնում է նպատակ և ոչ թե միջոց:

Մի կողմից թուրքերը լավ գիտակցում էին, որ իրենց առաջադրած նախապայմանները՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից և հողային պահանջներից հրաժարվելը և Ղարաբաղի հարցում որևէ լուծում՝ ի նպաստ Ադրբեջանի, անընդունելի են Հայաստանի համար, մյուս կողմից՝ սահմանը բացելու և Ցեղասպանության ճանաչման հարցով մշտապես զգալով միջազգային հանրության ճնշումը՝ նրանք ձգտել են ցույց տալ աշխարհին, որ հայերի հետ առկա է բանակցային գործընթաց, որ պետք չէ միջամտել և խանգարել բանակցություններին:

Թուրքական դիվանագիտությանը տարիների ընթացքում հաջողվել է իր առավել կոշտ նախապայմաններին տալ միջազգային հանրության համար առավել ընկալելի ձևակերպումներ: Ցեղասպանության գործընթացից հրաժարվելը փոխարինվել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հողային և պահանջատիրական խնդիրը ձևակերպվել էր որպես սահմանների փոխադարձ ճանաչմամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկ:

Ուստի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա երեսուն տարվա կուտակված փորձ, որն սկսվել է անկախությունից անմիջապես հետո և շարունակվում է մինչև այսօր, անցել է տարբեր փուլերով, ունեցել է տարբեր դրսևորումներ և որի խտացված փորձից կարելի է անել հետևյալ եզրահանգումները․

1. Թուրքիան այդ գործընթացներին միշտ մասնակցել է նախապայմաններով,

2. Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական՝ իրարից անկախ խնդիրները եղել են փոխկապված,

3. Թուրքիան միշտ գործընթացը դիտարկել է որպես նպատակ և ոչ թե միջոց խնդրի կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման համար։

Հայաստանի մոտեցումը նախորդ երեք իշխանությունների համար՝ անկախ Թուրքիայի առաջադրած այդ պահանջներից, միշտ մնացել է նույնը` առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Այսօր, բնականաբար, իրավիճակը կտրուկ փոխված է, որը և ենթադրում է հայկական կողմի մոտեցումներում շեշտակի փոփոխություններ։ Թուրքիան իր ոճն ու դիրքորոշումները չի փոխելու։ Ավելին, նա բանակցություններին ներկայանալու է նորանոր պահանջներով։ Ժամանակն է, որ երեսուն տարիների ընթացքում Թուրքիայի կողմից ներդրված և կիրառված վերոնշյալ երեք մոտեցումները Հայաստանն ինքն այսօր հայելային ձևով կիրառի իր բանակցություններում։

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և հնարավոր զարգացումների տեսանկյունից երկու տարբերակ գոյություն ունի։

Առաջինը, որ մենք համակերպվում ենք մեր կորուստների հետ՝ Ղարաբաղի կորուստ, Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջում, գերիների առկայություն, Հայաստանի տարածքով միջանցքի հնարավոր տրամադրում: Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը նշանակում է այդ բոլորի օրինականացում։ Եթե Հայաստանի իշխանությունները հիմա հռչակում են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, ուրեմն հենց սրա տակ են ստորագրում։

Երկրորդը, որ մենք կտրականապես մերժում ենք 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ստատուս քվոն և պնդում ենք, որ տարածաշրջանում հնարավոր է հասնել կայուն խաղաղության միայն հարցի արդար լուծման պայմաններում, հայկական կողմի անհերքելի իրավունքների վերահաստատման միջոցով։ Այս պարագայում հայկական կողմը հստակ ուղենիշեր պետք է դնի իր համար և մեր շահերից բխող ազգային օրակարգով մտնի բանակցային գործընթացի մեջ։

Հայաստանը չպետք է հայտարարի, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորման։ Ոչ էլ պետք է պնդի, որ այդ նպատակին հասնելու համար ունի նախապայմաններ։

Ստեղծված իրավիճակը ստիպում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց։ Կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր անելուց առաջ երկու կողմերի միջև այդ հարցերի շուրջ առնվազն պետք է լինի հստակ փոխըմբռնում։

Չմոռանանք, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմաններում Թուրքիան միշտ դուրս է եկել երկու երկրներին առնչվող խնդիրներից՝ ներառելով երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հարցերը։

Հաշվի առնելով այդ նախադեպը և 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ և ակտիվ ռազմական ու դիվանագիտական աջակցությունը՝ Հայաստանն այսօր ունի բոլոր իրավունքները Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը Թուրքիայի հետ բանակցություններում բարձրացնելու համար։

Հայաստանը պետք է հստակ օրակարգով ներկայանա հենց առաջին հանդիպմանը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ չորս կետերը․

– ադրբեջանական ուժերի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքներից,

– բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձ,

– նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ճանաչում որպես մեկ քաղաքական միավորի,

– Մինսկի խմբի շրջանակում քաղաքական այդ միավորի սահմաններում դրա վերջնական իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում:

Սրանք այն հարցերն են, որ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու, և որ Թուրքիան ինքը այդ հարցերի առնչությամբ որևէ նախապայման չի կարող առաջադրել։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել:

Լրահոս
Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի. Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի․ Սաղաթելյան ՈւՂԻՂ․ Ընդդիմության երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մայիսի 18-ին Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ Եթե 5000 սպանված տղաների գործը ձեզ չի հուզում, ուրեմն իրավունք չունեք մոտենալ արդարադատությանը․ Տոնոյան Փաշինյանն է հանձնել Հադրութն ու Շուշին. զոհերի հարազատները պահանջով ելույթ ունեցան հրապարակում Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․ Աննա Գրիգորյան Սա ոչ թե աննորմալ է, սա գժական խայտառակություն է.Հրանտ Բագրատյանը տնտեսական աճի ցուցանիշներ հրապարակեց Հպարտություն է, որ մենք ունենք այսպիսի երիտասարդություն. Ժորա Արիստակեսյան․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից, և ոչ միայն նա, Խաչատուրովների ողջ ընտանիքը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021-Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան Խորհրդարան գնալու ենք մեր օրակարգով՝ հատուկ նիստին մասնակցելու. Իշխան Սաղաթելյան Ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. փաստաբան «Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին 77-ամյա կինը բազկոսկրի կոտրվածք է ստացել, ոստիկաններն են բիրտ ուժ կիրառել․ Մամիջանյան ՈւՂԻՂ․ Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը Երկրում այլևս երկիշխանություն է, մեր դրած խնդիրները կատարում ենք. Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել ՈւՂԻՂ․ Երևանում փողոցներ են փակվում, իրավիճակը լարված է Կեցցեք արժանապատիվ հայեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելյան Բախում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և բերետավորների միջև․ տեսանյութ Արմեն Աշոտյանն ու ցուցարարները բերման ենթարկվեցին բիրտ ուժի կիրառմամբ․ տեսանյութ Քաղաքացիները փակել են Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս Էստակադան․ տեսանյութ Այ համբալ, ու՞ր ես բրդում. բախում ցուցարարների և ոստիկանների միջև Մաշտոցի պողոտայում․ տեսանյութ ՈւՂԻՂ․ Քաղաքացիական անհնազանդություն` Երևանի կենտրոնում ՈւՂԻՂ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Երևանում Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը Մայիսի 17-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan