ՀՀ և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում․ Չավուշօղլու

ՀՀ և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, քանի որ, մեր տպավորություններով, Հայաստանն ունի համապատասխան ցանկություն»,- թուրքական ԶԼՄ-ներին ասել է նա։

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս զբաղեցրել նաև ԱԳ փոխանախարարի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում