Մոսկվայի դատարանը 9 հայի 5-20 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս զինծառայողի սպանության գործով

Մոսկվայի դատարանը 9 հայի 5-20 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս զինծառայողի սպանության գործով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Մոսկվայի շրջանային դատարանը հրապարակել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության քրեական գործի շրջանակում ինը մեղադրյալի դատավճիռները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, խոսքը 2019 թվականի ամռանը տեղի ունեցած սպանության մասին է:

Ընտրված առավելագույն ժամկետը՝ 20 տարի ազատազրկում, տրվել է Սերգեյ Խոջոյանը, որը դանակով մահացու հարված է հասցրել Բելյանկինին։

Եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները, որոնք, համաձայն դատարանի, սպանության պահին պահել են Բելյանկինին, ինչպես նաև «ակտիվորեն մասնակցել» են երկու ռեանիմատոլոգների ծեծի ենթարկելուն, դատապարտվել են խիստ ռեժիմի գաղութում համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման:

Նվազագույն պատիժը՝ 5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութում, ստացել է Նարեկ Ստեփանյանը, իսկ Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ Մանուկյանը, Սահակ Սահակյանը դատապարտվել են 5,5-ական տարվա ազատազրկման։

Մեղադրյալների պաշտպանության ներկայացուցիչները կբողոքարկեն դատավճիռը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատապարտյալներից մեկի փաստաբան Նարեկ Կոստանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում