Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` (Գորիսի նստավայր) նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։

Պաշտպանները որպես գրավի չափ սահմանել էին 30 մլն ՀՀ դրամը։

Նշենք, որ գործը դատաքննության փուլում է: Դատարանն անցել է գործում առկա ապացույցների ուսումնասիրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում