Թալիբները Քաբուլում կրակ են բացել բողոքող կանանց վրա

Թալիբները Քաբուլում կրակ են բացել բողոքող կանանց վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման զինյալները դեկտեմբերի 28-ին կրակ են բացել Քաբուլում ցույց կազմակերպած կանանց վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աֆղանստանի Asvaka գործակալությունը:

Գրծակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Իտալիայի Emergency հումանիտար կազմակերպության հիվանդանոցի շջանում: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ մի խումբ կանայք Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել՝ իրենց իրավունքները պաշտպանելու եւ կենսապայմանները բարելավելու պահանջով:

«Մենք սոված մարդկանց ձանն ենք,- մեջբեում Է ալիքը դժգոհ կանանց կարգախոսը:- Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը»: Ինչպես հետեւում Է տարածված տեսագրությունից, ցույցին մասնակցում Է մի քանի տասնյակ մարդ:

«Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության հաստատման ընդգրկուն գործողություն Է սկսել գարնանը՝ իր զինված ուժերն այնտեղից դուրս բերելու որոշման մասին ԱՄՆ-ի հայտարարումից հետո: Օգոստոսի 15-ին թալիբներն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին իրենց ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ ոչ մի երկիր չի ճանաչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում