«Իրավական ուղին» ստանձնել է գերությունից հետո կալանավորված 2 հայ զինծառայողների պաշտպանությունը

«Իրավական ուղին» ստանձնել է գերությունից հետո կալանավորված 2 հայ զինծառայողների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: «Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը: Այս մասին ասված է «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։

Նշենք նաեւ, որ Ռոբերտ Նալբանդյանն ունի երեք անչափահաս երեխա, իսկ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետեւանքով ստացել է կողոսկրերի կոտրվածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում