ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: ԱՄՆ-ը ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողի վերադարձը Հայաստան, ասված է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում:

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում: Մենք կարևորում ենք միջազգային պարտավորություններին համապատասխան պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի կաևորությունը», – ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում