Պայթյուն Բաքվում. կան վիրավորներ

Պայթյուն Բաքվում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Բաքվի Սաբաիլ թաղամասում պայթյուն է որոտացել «Կրակի աշտարակներ»-ի դիմաց։ Պայթյունի հետևանքով տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Պայթյունը տեղի է ունեցել այս հատվածում գտնվող բաքի մեջ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Պայթյունը լուրջ վնասներ է հասցրել մի քանի մեքենայի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում