Արտակարգ իրավիճակ Արարատում. ձյան հետևանքով տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

Արտակարգ իրավիճակ Արարատում. ձյան հետևանքով տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, Times․am: Արդեն 1 ժամից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։

Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչները, սակայն վթարները այնքան շատ են, որ նրանք չեն հասցնում։

Այս դեպքում օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ճանապարհը սպասարկող ճանշինականներից մինչև այս պահը ոչ ոք չկա։ Մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում