AM | RU
USD
EUR
RUB

Ապրիլի 1-ից գազը կարող է թանկանալ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Hraparak.am-ի տեղեկություններով՝ հնարավոր է, որ փետրվարին «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի։ Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոփոխվի, որի հիմնավորումների մեջ մի շարք գործոններ են ներառվելու, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում չի հերքել գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններն ու հավանականությունը, թեև նշել է, որ այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ից դեռ հայտ չեն ստացել․ մինչև հայտն ուղարկելը պետք է այդ մտադրության մասին մամուլով հաղորդագրություն տարածեն։

«Ավելի շատ ոչ թե ծախսերի հետ է կապված խնդիրը, այլ այն միջգերատեսչական համաձայնագիրը, որը կա, որտեղ փոփոխություններ եղան «Հրազդան-5»-ի մասով, այնտեղ նախատեսված էր, որ արդեն ապրիլի 1-ից պետք է գործեին կալորիայի հաշվարկման մեխանիզմներ, որի բանաձևը կա, իհարկե, որ սահմանի գինը 7900 կիլոկալորիայի համար է, և փաստացի, սահմանի գնի և կալորիայի փոփոխության կամ ճշգրտման գործակից չէր կիրառվում, որն առանձին համաձայնագրերով միշտ ֆիքսվել է, որ այս տարի չկիրառել, մյուս տարի չկիրառել։ Հիմա էս վերջին համաձայնագրում գրված էր, որ պետք է լինեն մշակված մեխանիզմներ՝ մինչև ապրիլի 1-ը։ Բայց գինը սահմանին մնալու է նույնը, քանի որ առնվազն այդ մասով 10 տարվա համաձայնություն կա, և դա ուղղակիորեն կապի մեջ է դրած «Հրազդանի 5-րդ» էներգաբլոկի հզորության վճարի հետ։ Այսինքն՝ խոսքը սահմանին գազի գնի մեծության վերաբերյալ չէ, այլ փաստացի կալորիայիով ճշգտումներ իրականացնելու մասին է»,- ասել է Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, այս պահին փաստացի ավելի բարձր կալորիականության գազ է մտնում Հայաստան՝ մոտ 8 300 կիլոկալորիա (Կկալ)։

Ըստ Բաղրամյանի՝ սա նշանակում է, որ սահմանին գազի գինը նույնը կմնա բացարձակ արժեքով, բայց արդեն կալորիայի ճշգրտում կարող է կիրառվել, ինչը ենթադրում է, որ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար արժեքի վրա կարող է կիրառվել գործակից՝ կախված նրանից, թե փաստացի ինչ կալորիայով գազ կմատակարարվի։

Այսինքն, կստացվի՝ Հայաստանի սպառողը իր ստացած ավելի կալորիաներով գազի համար ստիպված կլինի ավելի շատ վճարել։ Բացի դրանից, այլ գործոններ ևս կարող են ազդել գազի սակագնի բարձրացման վրա, եթե «Գազպրոմ Արմենիա»-ն որոշի սակագնի փոփոխության հայտ ներկայացնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան․ տեսանյութ Մասիսի քաղաքապետարան մտած անձի մոտ նռնակ և պայթուցիկ նյութ կա․ պայթյունի ձայն է սլսվել Մասիսի քաղաքապետարան նռնակով մարդ է մտել Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները Գեղարքունիքում 71-ամյա տղամարդն ընկել է տրակտորի տակ և մահացել Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք» Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է Ոսկու և արծաթի գները նվազել են Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՌԴ նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք․ ՀՀ ԱԳՆ Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին 16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ-ի վերջին տվյալները Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ցած նետվել Նոր Հաճնի կամրջից Տիգրան Ավինյանը հայտնվում է փլատակների վրա ու հիշեցնում, որ ինքը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները կշարունակվեն օգոստոսի 18-ին Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում այլևս չկա, եթե ռազմական տեխնիկա է դուրս բերվում, ուրեմն Արցախը զինաթափում են Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից. Բաբկեն Հարությունյան «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ին մեղադրելու համար Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan