Մոսկվայում մահացել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Վեզիրովը

Մոսկվայում մահացել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Վեզիրովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Մահացել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աբդուրահման Վեզիրովը ծնվել է 1930 թվականի մայիսի 26-ին Բինագադի գյուղում։ Երկար տարիներ աշխատել է ադրբեջանական և միության կոմսոմոլի ղեկավարությունում, այնուհետեւ դիվանագիտական ​​ծառայության է անցել և ղեկավարել է ԽՍՀՄ դիվանագիտական ​​ներկայացուցչությունները Հնդկաստանում, Նեպալում եւ Պակիստանում։

1988 թվականին նշանակվել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, սակայն 1990 թվականին փախել է Բաքվից և մապրում էր Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում