Կարմիր Շուկայի հարակից դիրքերից հակառակորդն անկանոն կրակ է բացել, այրվել է մեքենա

Կարմիր Շուկայի հարակից դիրքերից հակառակորդն անկանոն կրակ է բացել, այրվել է մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում