Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել Ասկերանի շրջանի ուղղությամբ

Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել Ասկերանի շրջանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Հունվարի 10-ին, Ժամը 7:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձանց տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործորի նախարարությունը։

«Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ»,-հայտնում են նախարարությունից

Հետևեք մեզ նաև Telegram-ում