Փաշինյանը «վիզ է դնում» Բաբայանի համար. Արցախում առայժմ դիմադրում են․ «Փաստ»

Փաշինյանը «վիզ է դնում» Բաբայանի համար. Արցախում առայժմ դիմադրում են․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: «Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։

Մասնավորապես, «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը հենց Բաբայանին է տեսնում։

Բացի այն հանգամանքից, որ իր հայտարարություններով և արարքներով Փաշինյանն արդեն մեծ վնաս է հասցրել Արցախին, Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին անպաշտոն չթողնելու և իրենց մատուցած ծառայությունները պատշաճ փոխհատուցելու համար որոշել են նրան նորից «տեղավորել» Արցախում։

Թերթի տեղեկություններով, Արցախում այս լուրը բավական տհաճությամբ են ընդունել և գոնե առայժմ դիմադրում են ՀՀ իշխանությունների կամայականություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում