ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպի հետ կապված

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդագրություններով: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ Twitter-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում, այդ թվում՝ զորքերի դուրսբերման, սահմանագծման և պահվող անձանց վերադառնալու ճանապարհով»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում