Ալեն Սիմոնյանի հետ ընդդիմությունից Վաշինգտոն կմեկնի միայն Արթուր Վանեցյանը

Ալեն Սիմոնյանի հետ ընդդիմությունից Վաշինգտոն կմեկնի միայն Արթուր Վանեցյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: Հունվարի 17-20-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ Ալեն Սիմոնյանը մեկնում է Միացյալ Նահանգներ։

Պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ որոշումն Ալեն Սիմոնյանն արդեն ստորագրել է։

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Վաշինգտոն կմեկնի հունվարի 15-20-ը։

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ալեն Սիմոնյանի հետ երկու ընդդիմադիր խմբակցություններից Վաշինգտոն կմեկնի միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ ՀԱՋԻ-Հակոբյանը, ԱԺ արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը և նույն բաժնի աշխատակից, լուսանկարիչ Արաքսյա Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում