Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ ՀՀ պաշտպանության նախարարությունից 1lurer.am-ին հավաստիացրին՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ:

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցիները գերեվարել են հովվի, տարել են նաև ոչխարի հոտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում