Ադրբեջանը վերադարձրել է Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահներին

Ադրբեջանը վերադարձրել է Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերադարձրել է ավելի վաղ ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Տեղ գյուղի բնակչին։

«Հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Լաչինի շրջանում Սուրիկ Մաթևոսյան անունով տղամարդը հատել է Ադրբեջանի սահմանը։ Ավելի ուշ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին», – ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցիները գերեվարել են հովվի, տարել են նաև ոչխարի հոտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում