Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` ԱՄՆ – ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում